ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Մենք ունենք այնպիսի զինատեսակներ, որոնցով կկարողանանք զսպել հակառակորդի ագրեսիան»

«Մենք ունենք այնպիսի զինատեսակներ, որոնցով կկարողանանք զսպել հակառակորդի ագրեսիան»
27.06.2013 | 16:27

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆՆ ու քաղաքագետ Լևոն Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ անդրադարձան տարածաշրջանում առկա սպառազինական, ուժերի հարաբերակցության և ՌԴ-ի`Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրներին: Ըստ Ջամալյանի, Բաքուն գնում է այնպիսի զենքեր, որոնցով կկարողանա ճեղքել արցախյան ճակատում մեր պաշտպանությունը: Սակայն, փորձագետի գնահատմամբ մեր հակառակորդը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ. «Մենք ունենք այնպիսի զինատեսակներ, որոնցով կկարողանանք զսպել հակառակորդի ագրեսիան ու չեզոքացնել մեր թշնամու կարևոր ենթակառուցվածքները»,-վստահեցրեց բանախոսը: Վերջինս գտնում է, որ մենք գործ ունենք սպառազինության մրցավազքի նոր փուլի մեկնարկի հետ, հետևաբար չպետք է ետ մնաք Ադրբեջանից և պետք է անհրաժեշտ համարժեք պատասխան տանք նրան`գնելով հրթիռային ու հակատանկային զենքեր: Իհարկե, փորձագետը չի ժխտում, որ Ադրբեջանը, գնելով իր այս վերջին զենքի խմբաքանակը, մեկ քայլ առաջ է Հայաստանից, բայց, միևնույն է, դա հարցի լուծում չէ: Դ. Ջամալյանի խոսքով, հայ-ռուսական դաշինքը մեզ հնարավորություն է տալիս մատչելի գներով զենք գնել ու սպառազինվել. «Մենք պետք է միշտ հիշենք`մեր երկրի հեռանկարը սպառազինությունների մրցավազքից ետ չընկնելն է»,-շեշտեց նա, ավելացնելով,-«Իդեալական դաշնակիցներ երբեք չեն լինում, բայց հայ-ռուսական դաշինքը հավասարության վրա հիմնված դաշինք է հատկապես այն առումով, որ որքան ՌԴ-ն է կարևոր մեզ համար, այնքան էլ մենք ենք կարևոր իր համար, հետևաբար այս սկզբունքը հաշվի առնելով`մենք չպետք է կաշկանդվենք մեր ռազմավարական գործընկերոջ առաջ ցանկացած հարց դնելուց»:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի`Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առնչությամբ հայ հանրության արձագանքին, փորձագետը նշեց. «Լավ է, երբ հանրությունը արձագանքում է, բայց պետք է արձագանքել նաև այն դեպքում, երբ Բելառուսը և Ուկրաինան են զենք վաճառում Բաքվին»:

Քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանի կարծիքով էլ, մենք չպետք է հետևենք Ադրբեջանի օրինակին և սպառազինվենք վերջին նորույթի զենքերով, ինչպես Ջամալյանն է կոչ անում: Նրա դիտարկմամբ, Ադրբեջանը դեռ չի հասել սպառազինության այն մակարդակին, որ մենք նրանից օրինակ վերցնենք. «Ավելին`դեռ նա է մեր ետևից գալիս»,-ասաց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ